ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ

Header partners am7

Երևան Քարտ

‹‹Երևան քարտը›› Երևանի պաշտո-նական զբոսաշրջային քարտն է, որը  յուրօրինակ միջոց է քաղաքում առաջարկվող տարբեր հաստատու-թյուններից և ծառայություններից արտոնյալ պայմաններով օգտվելու համար:  Քարտը հնարավորություն է ընձեռում անվճար մուտք գործել թանգարաններ, ժամանցի վայրեր, մասնակցել էքսկուրսիաների, անվճար օգտվել քաղաքային տրանսպորտից (տաքսի, մետրո), ինչպես նաև, 1 տարվա ընթացքում, ստանալ մեծ զեղչեր մոտ 150 գործընկեր կազմա-կերպություններում:

Պատվիրել առցանց

ՉԱՓԱՀԱՍՆԵՐ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐ USD

1 օր / 24 ժամ -
35 USD
1 օր / 24 ժամ -
30 USD
2 օր / 48 ժամ -
45 USD
2 օր / 48 ժամ -
36 USD

Ինչպես օգտագործել

‹‹Երևան քարտը››  Երևանի պաշտոնական զբոսաշրջային քարտն է: Այն իրենից ներկայացնում է փաթեթ, որը ներառում է էլեկտրոնային քարտ, Երևանի ուղեցույց և քարտեզ, բջջային քարտ, տաքսու կտրոն, էքսկուրսիոն կտրոն և բեյջ: Համաձայն սահմանված ժամկետի՝ այն հնարավորություն է տալիս միանգամյա անվճար այցելություններ կատարել Երևանյան թանգարաններ, ժամանցի վայրեր և մասնակցել քաղաքային էքսկուրսիաների ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի ողջ տարածքում: Քարտի միջոցով Դուք կարող եք օգտվել ծրագրի գործընկեր կազմակերպությունների կողմից առաջարկվող զեղչերից: Քարտերը 7 տեսակ են՝ ըստ սահմանված հետևյալ տևողությունների՝ 1 օր / 24 ժամ, 2 օր / 48 ժամ, 3 օր / 72 ժամ, 5 օր / 120 ժամ, 7 օր / 168 ժամ, 10 օր / 240 ժամ և Մանկական Երևան Քարտ: Քարտը կարող է ակտիվացվել գնելուց հետո՝ 12 ամսվա ընթացքում: Քարտը սկսում է գործել այն պահից, երբ թանգարան, ատրակցիոն կամ էքսկուրսիա այցելելիս նրա վրա քարտատիրոջ կամ աշխատակցի կողմից մուտքագրվում է անուն/ազգանունը, ակտիվացման ամսաթիվն ու ժամանակահատվածը և առաջին անգամ այն անցկացվում է տերմինալի (քարտը կարդացող սարքի) միջոցով:

Yerevan Card front
 
Yerevan Card back

Քարտն անվավեր է համարվում, եթե հակառակ կողմում բացակայում է քարտատիրոջ անունը և ազգանունը: Քարտը չի կարող օգտագործվել այլ անձանց կողմից. այն օգտագործել կարող է միայն այն անհատը, ում անունը նշված է քարտում:

Օգտագործման 3 պարզ քայլ
1
Ներկայացրեք
Ձեր ID քարտը
2
Ընտրեք
քարտի տեսակը
3
Ակտիվացրեք
Ձեր քարտը
Step 24f24f2d98f8163cd01505d710cf6688969b3a8e4fb1f9644bb6b89df5ee298c

Ինչպես և Որտեղից գնել

Երևան քարտն իր հաճախորդների հարմարավետության համար հնարավորություն է ընձեռում ձեռք բերել քարտն առցանց գնման և ավանդական տարբերակներով:

1. Առցանց գնում

1.1. Առցանց գնում առանց առաքման հնարավորության

Վճարումը կատարելուց անմիջապես հետո Ձեր էլեկտրոնային հասցեին կուղարկվի հաստատող փաստաթուղթ (վաուչեր QR CODE-ի առկայությամբ) ձեռք բերված քարտի վերաբերյալ՝ իր հերթական համարով: 

1.2. Առցանց գնում առաքման հնարավորությամբ

Մենք կարող ենք առաքել քարտը Երևանում գտնվող ցանկացած վայր և հանձնել Ձեզ անձամբ: Ծառայությունն անվճար է: Առցանց գնման դեպքում վճարման եղանակներն են՝ VISA, MasterCard, PayPal և ArCa վճարային համակարգը:

1.3. Առցանց ամրագրում առանց առաքման հնարավորության

Ամրագրումը (ամրագրման դեպքում չի պահանջվում լրացնել քարտային տվյալները և կատարել առցանց վճարում) իրականացնելուց անմիջապես հետո Ձեր էլեկտրոնային հասցեին կուղարկվի հաստատում ամրագրված քարտի վերաբերյալ՝ իր հերթական համարով: 

1.4. Առցանց ամրագրում առաքման հնարավորությամբ  

Ամրագրումը (ամրագրման դեպքում չի պահանջվում լրացնել քարտային տվյալները և կատարել առցանց վճարում) կատարելուց անմիջապես հետո Ձեր էլեկտրոնային հասցեին կուղարկվի հաստատում ամրագրված քարտի վերաբերյալ՝ իր հերթական համարով: Քարտը կարող է առաքվել Երևանում գտնվող ցանկացած հասցեով: Առաքիչը հանձնում է Ձեզ քարտն անձամբ՝ նրան քարտի գումարը վճարելուց հետո: Առաքման ծառայությունն անվճար է:

2. Ավանդական գնում Երևան Քարտի վաճառակետերում

Քարտերը վաճառվում են Երևան քարտի գրասենյակներում և վաճառքի կետերում, ծրագրի գործընկեր հաստատություններում (թանգարաններ և այլ օբյեկտներ), որոնց ցանկը և հասցեները ներկայացված են պաշտոնական կայքում: Կորպորատիվ այցելության կամ մեծաքանակ գնման մասին տեղեկատվություն ստանալու համար, ինչպես նաև այլ լրացուցիչ ծառայություններ պատվիրելու համար  ուղարկել էլեկտրոնային նամակ  [email protected] էլ. հասցեին: 

Հետադարձ կապ

Հասցե
Աբովյան փող. 2
ք. Երևան, 0010, ՀՀ
(+374) 96 16-60-60
(+374) 12 22-33-22
[email protected]


Viber: (+374) 96 16-60-60
WhatsApp: (+374) 96 16-60-60


Աշխատանքային օրեր
Երկուշաբթի-Ուրբաթ՝ 9:00-19:00
Շաբաթ, կիրակի՝ 9:00-18:00